Ամերիկայի Ձայնը-ի հետ հարցազրույցի ընթացքում ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Ըստ Մենեդեսի ԱՄՆ-ին հաջողվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում՝ երկրների ամուր կոալիցիա ստեղծել:
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե ինչ կլինի այն երկրների հետ, որոնք գուցե ռուսական ճնշումների ներքո կփորձեն շրջանցել այս պատժամիջոցները՝ Մենենդեսը վստահեցրել է, այդ դեպքում պատժամիջոցներ կսահմանվեն նաև այդ երկրների նկատմամբ: