Մոսկվան եռանդուն ջանքեր է գործադրում ԼՂ-ում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ, ընդ որում խաղաղապահները գործում են երեք երկրների առաջնորդների՝ վերը նշված հայտարարության դրույթներով: Ռուսաստանի ԱԳՆ խողովակներով մենք գտնվում ենք մշտական կապի մեջ Բաքվի ու Երևանի հետ, իսկ տեղում օպերատիվ իրավիճակի մասին ակտուալ տեղեկությունը հրապարակվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկանքներում»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ շարունակվում են ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ «հենվելով երեք երկրների միջև եղած պայմանավորվածությունների վրա, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում և տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակում տարածաշրջանում»: «Մենք ակտիվորեն կնպաստենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը Արցախում վերջին շրջանում սրված իրավիճակի կապակցությամբ՝ Զախարովան ասել է, որ դա արտացոլված է ՌԴ ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ