Ռուսաստանը եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի շրջանում խաղաղության պահպանման ջանքերը շարունակելու և կողմերի՝ համապատասխան պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,- ասել է նա:
Անդրադառնալով Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունը, որ Ռուսաստանը կարող է միջուկային հարված հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին, Պեսկովն ասել է, որ դա կապ չունի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ:
«Այդ հայտարարությունը որևէ կապ չունի և չի կարող կապ ունենալ ՌԴ պաշտոնական դիրքորոշման հետ: Դա, ավելի շուտ, հայտարարություն է, որը անձնական էմոցիաների տիրույթում է,- ասել է Պեսկովը: – Անկասկած, մենք կոչ ենք արել զսպել էմոցիաները և զերծ մնալ այդպիսի հայտարարություններից,հատկապես մեր գործընկերների նկատմամբ: Իսկ Ադրբեջանը դասվում է գործընկեր պետությունների շարքում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ