Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչի օգտագործումն արգելվեց․ խորհրդանշանը կհանվի շտապօգնության մեքենաներից ու հիվանդանոցների շենքերից

Մարտ 29,2022 17:45

Շիրակի մարզի բուժհաստատությունների ղեկավարներին Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի կողմից հասցեագրվել է մի գրություն, որով առաջարկվում է Կարմիր Խաչի խորհրդանիշը հանել բժշկական անձնակազմի համազգեստից, այն չօգտագործել շտապբուժօգնության մեքենաների, սանիտարատրանսպորտային միջոցների ու բժշկական գույքի վրա։

Պաշտոնական գրության մեջ որպես հիմնավորում նշված է․ «Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղված Հայկական Կարմիր Խաչի ընկերության 25․02․2022 թվականի թիվ 124 գրությունը՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից Կամիր խաչի խորհրդանիշի ոչ տեղին օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև հիմք ընդունելով «Կարմիր խաչի և կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19․01․1994 թվականի թիվ 41 որոշման դրույթներն՝ առաջարկում ենք այսուհետ բժշկական անձնակազմի բժշկական համազգեստի, շտապ բժշկական օգնության մեքենաների, սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական գույքի անշարժ և շարժական տարբերակման համար չգործածել Կարմիր խաչի խորհրդանշանը և տարբերակիչ ազդանշանները»։

Լեյլի Ասլանյան

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստացավ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանից։

Պաշտոնյան ասաց․ «Կա ՀՀ օրենք «Կարմիր խաչի և կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին»։ Համաձայն Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման վերաբերյալ մշակված միջազգային կոնվենցիաների, իրենց խորհրդանիշերը պետք է օգտագործեն միայն իրենց կառույցները և դա էր պատճառը, որ Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ն անվանափոխվեց, դարձավ «Գրիգոր Նարեկացու» անվան։ Բացի այդ՝ նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի շենքի վրա է օգտագործած այդ խորհրդանիշը։ Ելնելով օրենքի պահանջներից՝ դրա կիրառությունը մենք պետք է դադարեցնենք։ Այդպիսի գրություն ենք ստացել հայաստանյան Միջազգային Կարմիր Խաչի գրասենյակից»։

Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացվել է այն բուժհաստատությունների ցանկը, որտեղ խորհրդանշանն օգտագործված է և պետք է հեռացվի։ Շիրակի մարզում միայն«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի շենքի տեղադրված լոգոն է։

Ի դեպ, Կարմիր խաչի խորհրդանիշը ոչ տեղին օգտագործողների ցանկում են՝

Երևան քաղաքի շտապօգնության մեքենաները

Իզմիրլյան ԲԿ-ն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը

ՀՀ ԱՆ « Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն

Արարատի հիվանդանոց ԲԿ-ն

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն

Վանաձոր ԲԿ շտապօգնության մեքենաները

Ալավերդու ԲԿ-ի 2-րդ մասնաշենքը

Ալավերդու և Վանաձորի ԲԿ-ները

Կոտայքի մարզ, Քաղսի բնակավայր, 6- ամբուլատորիան

Տավուշի մարզ, Նավուր գյուղի բուժկետը

Մեղրու ԲԿ-ն

Սիսիանի ԲԿ-ն

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031