Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

97 անձ շարժունակությունը վերականգնող MetaGait նորարարական սարք կստանա

Մարտ 29,2022 17:23

ՔայլՏեք ընկերությունը, որը 2016 թվականի պատերազմից ի վեր զբաղվում է վիրավոր մարտիկների համար շարժունակությունը վերականգնող և աջակցող սարքերի արտադրությամբ, «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է դրամահավաքի նախագիծ, որի արդյունքում 97 հոգի կստանա ընկերության կողմից առաջարկվող նորարարական MetaGait սարքը՝ ռեաբիլիտացիա անցնելու համար։

Տարիների ընթացքում թիմը մշակել ու փորձարկել է սարքի մի քանի տարբերակ։ Վերջինը՝ MetaGait-ը, ներառում է վերականգնողական սարքը, որի վրա նույնիսկ ամբողջությամբ շարժունակությունը կորցրած անձը կարող է ուղիղ կանգնել և «քայլել», ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոց (VR), որը թույլ է տալիս ռեաբիլիտացիան համատեղել խաղի հետ՝ դահուկ քշել կամ շրջել դիտարժան վայրերում։ Բացի այդ, ռեաբիլիտացիա անցնող մարտիկները կարող են պայմանավորվել և առցանց միաժամանակ միանալ VR-ին ու ընթացքում շփվել։

«MetaGait-ը թույլ է տալիս կանխարգելել անշարժունակությունն ուղեկցող ավելի քան 30 հիվանդություններ, որոնք զարգանալու դեպքում կարող են մահացու լինել։ Իսկ մեր մասնագետների մշակած 3D խաղերը այնպես ալգորիթմներով են աշխատում, որ հասկանում են, թե որ մկաններին է պետք առավել ուշադրություն դարձնել ու ակտիվացնում են դրանք։ Խաղացողը, տարվելով խաղով, անգիտակցորեն փորձում է շարժել ոտքերը կամ ձեռքերը, ու դա նպաստում է նեյրոնային կապերի ստեղծմանն ու արագացնում է ռեաբիլիտացիան»,- նշում է ՔայլՏեք ընկերության հիմնադիր, կինեզիստ Դավիթ Արսենյանը։

Մեկնարկած դրամահավաքի նպատակն է հավաքել 75 մլն դրամ, որը թույլ կտա պատրաստել և բաժանել 35 սարք այն մարդկանց, որոնք այս պահին ամենաշատն ունեն դրա կարիքը։

35 սարքից 15-ը տրամադրվելու է վերականգնողական հաստատությունների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Ոսկեփորիկ զարգացման կենտրոն (Եղեգնաձոր), Լուսե կենտրոն (Երևան), Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (Երևան), Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն (Արցախ), ևս 20 սարք տրամադրվելու է անհատների, որոնք չեն կարող այցելել որևէ կենտրոն։

Դրամահավաքին արդեն միացել են նաև «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը և «Ջերմուկ գրուպ» ընկերությունը։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

ռեԱրմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031