«Այո, իհարկե, պարոն Սուքիասյան, այսօրվա իշխանությունը «ՍՈՒ»-եր գնեց, սելֆի արեց, Հորդանանից «Օսա» մետաղաջարդոն գնեց, հանձնեց Արցախի 75%-ը եւ հիմա էլ պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել թուրքի հետ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետեւյալ խոսքերին՝ «Երեսուն տարի մի օր հարց տվե՞լ եք, որ գնում, կազինոներում կրվում եք, որ թալանել եք, փողերը տարել, դրսերում շենքեր եք ձեռք բերել, Ղարաբաղը պաշտպանեիք, բանակ ստեղծեիք, առողջապահություն ստեղծեիք․․․»։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ երբ Խաչատուր Սուքիասյանը նախկինների թալանից է խոսում, պետք է հիշի, որ Վահագն Խաչատրյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ 5000 դոլարով քաղաքի կենտրոնում «Սիլ»-ի շենքը սեփականաշնորհեց․ «Դա ո՞ր տարիների «օրինական» գործարքի շրջանակում էր։ Եթե նման գնով նման շենք գտնեք, ասեք, ես էլ հաճույքով հինգ հազար դոլարով կսեփականաշնորհեմ մի քանի տասնյակ միլիոնի արժողությամբ շենք»։
Հիշեցնենք՝ Խաչատուր Սուքիասյանն ավելի վաղ պարզաբանել էր, թե ինչպես է ձեռք բերել «Սիլ պլազայի» շենքը։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ Խաչատուր Սուքիասյանի հետեւյալ խոսքերին․ «Մեր հարևան, եղբայր շատ պետություններ պիտի գիտակցեն, որ մեկ է՝ հարևաններ ենք, ապրելու ենք դարերով նույն տեղում, պետք է եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան» եւ նշեց․ «Ձեր բառերն իմ համար շոկային են։ Ասում եք՝ մենք պետք է կարողանան եղբայրություն անել, իրար ցավով ցավել։ Պարոն Սուքիասյան, ես գիտեմ, որ մի օր դուք պատասխան եք տալու։ Դուք եւս չեք խուսափելու պատասխանատվությունից նաեւ այս բառերի համար։ Ո՞ւմ ցավով եք պատրաստվում ցավել։ Բայրաքթարներով մեր տղաներին սպանած թուրքի ցավո՞վ եք պատրաստվում ցավել․․․Ես հասկանում եմ, որ բիզնես շահերն ավելին են, քան բարոյականությունը, արժանապատվությունը, բայց ձեր մասին շատ չեմ խոսելու, որովհետեւ ձեր նմանների պատասխանատվության ժամանակը գալու է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ