2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև 2022 թվականի մարտի 29-ը` ժամը 11.00-ն:
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։
2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների շրջանակներում ձևավորված թվով 28 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից թվով 19 գրանցամատյաններում գրառումներ առկա չեն, և թվով 9 գրանցամատյաններում առկա են 10 գրառումներ։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ քվեարկությունից հետո երկրորդ օրը, 2022 թվականի մարտի 29-ի ժամը 11:00-ին կայացած թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրված երեք ընտրական տեղամասերում (13/24, 13/8, 13/19) կիրականացվի վերահաշվարկ։ Քվեարկության արդյունքների վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի մարտի 29-ին, ժամը 14:00-ից:
Կարդացեք նաև
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով