Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը եզակի անգամ վախվորած խոսեց Արցախից, «կպավ» Ադրբեջանին, իսկ ժամեր անց սկսվեց Փառուխի հանձնումը»․ Ռուբեն Հակոբյան

Մարտ 29,2022 14:22

«Եզակի դեպք էր, երբ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում վախվորած խոսեց Արցախի մասին։ Երեւի հիշեց, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Եվ ինչ-որ տեղ «կպավ» Ադրբեջանին։ Դրանից ժամեր անց, ուշադիր, սկսվեց Փառուխի հանձնման գործողությունը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

«Միանգամից, առանց կրակոցի վերցրեցին Փառուխը։ Երբ ԶԼՄ-ներն ասում էին, որ հարձակում է եղել, ունենք զոհեր, պաշտպանության նախարարը Վեդիում զբաղված էր բուկլետ բաժանելով։ Երբ գործընթացն ավարտվում էր, նոր հիշեց, որ տարածքներ ենք կորցրել ու զանգեց Շոյգուին։ Շոյգուն տեղյա՞կ է, որ այդ ընթացքում նա բուկլետ է բաժանել։ Եթե տեղյակ լիներ, ապա ռուսները դրա համար հատուկ բառապաշար կունենային։ Արդյունք չեղավ, եւ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ զանգեց Պուտինին։ Հետո ռուսները որոշ քայլեր արեցին։ Սուրեն Պապիկյանն ի՞նչ կապ ունի այդ պաշտոնի, պաշտպանության հետ»,-հարցադրում արեց բանախոսը։

Նրա խոսքով՝ Արցախում Ադրբեջանի գործողությունները կապված են փոփոխվող աշխարհակարգերի հետ․ «Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ բանակցություններ են վարվել Ռուսաստանին դեմ արտահայտվող պետությունների հետ։ Ադրբեջանը միակն է, որ սեղանի տակից ու բացահայտ օգնեց Ուկրաինային՝ թիկունքից հարվածելով  Ռուսաստանին։ Դա Թուրքիայի ցուցումն է․ ճակատ բացել՝ նշանակում է թուլացնել Ռուսաստանին։ Այս ընթացքում ՀՀ-ն որբացած, արհամարհված պետության կերպար ունի, իսկ ՄԱԿ-ը դահիճին եւ զոհին նույն հարթության վրա է դնում։ Մինսկի խումբն էլ չեզոք է իրեն պահում, վաղուց արհամարհում է մեր այսօրվա ղեկավարին, որովհետեւ կասկածում է, որ նա վաղը մյուս օրը նորից կասի՝ ես բանակցում եմ զրոյական կետից»։

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով՝ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031