Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 27-ին Վեդի քաղաքի թիվ 13/05 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ավագ տեսուչ Հովհաննես Աբրահամյանն ահազանգել է, որ նշված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ծառայողական գրքույկում գրառում է կատարել այն մասին, որ Ա. Մ.-ն քվեախցիկում բջջային հեռախոսով լուսանկարահանել է իր քվեարկած քվեաթերթիկը:
Ա.Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Այդ մասին զեկուցագիր է ներկայացվել:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: