Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ով որ ասել ա, ղալա՛թ ա արել». Գագիկ Մելքոնյան

Մարտ 29,2022 12:54

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս կանխատեսում էր արել, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում:

Նա առաջարկ էր արել. «Առաջարկելու ենք սահմանամերձ 40 գյուղերը դարձնել ռազմական բնակավայր, 16-ից 60 տարեկան տղամարդկանց եւ կանանց կրակել սովորեցրեք, շաբաթը մի անգամ մարզանքի հրավիրեք, կառուցեք կապսուլներ, հերիք է այդ խրամատները ստից փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է: Կապսուլներ՝ 3-5 մետր խորությամբ: Մի հատ այդպիսի հնարավորություն տանք մարդուն՝ ոչ մի թիզ հող չեք հանձնի: Մի հատ այդպիսի բան արեք, 300-400 մլն-ի պատմություն է Հայաստանի սահմաններին այդպիսի կապսուլներ կառուցելը, մենակ պրեմիա եք ձեզ տալիս»:

Երբ այս առաջարկը փոխանցեցինք ՔՊ պատգամավոր ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին, նա այսպես արձագանքեց. «Էդ ով որ ասել ա, ղալա՛թ ա արել»:

Ճշտեցինք՝ այսինքն, չի՞ լինելու պատերազմ՝ նա պատասխանեց. «Իհարկե»: Թե որտեղի՞ց է այդ վստահությունը գալիս, Մելքոնյանը վստահ պատասխանեց. «Ինձնից»:

Ինչ վերաբերում է 18-60 տարեկաններին կրակել սովորեցնելուն՝ նա պատասխանեց. «Մինչեւ հիմա եթե չեն սովորել կրակել, պիտի սովորեն»: Հարցրեցինք՝ կա՞ նման ծրագիր, ասաց՝ «Չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031