Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրպագում եմ Փաշինյանին եւ փաշինյանականներին». Վեդիի բնակիչ Սուսաննան պատմում է, թե ոնց է առաջարկել Գարիկ Սարգսյանին իրեն «օգտագործել»՝ չի օգտվել

Մարտ 29,2022 12:25

«Ես Վեդիի ամենահամարձակ մարդն եմ, որ ոչ մեկից չի վախենում… Այդքան պայքարեցինք ինչի՞ համար, որ էլի նախկիններն իրենց գործն  անե՞ն: 30 տարի կերան, թալանեցին: Վրես սարքել են, խմելու ջուրը 200 դրամ է իմ ծախսը, բռնել են 38 հազար նստացրել են ինձ վրա: Նույնը լույսն է անում, նույնը ջուրն է անում: Ես քաշքշոցների մեջ եմ: Իրենք գիտեն, որ ես սերժական չեմ ու չեմ էլ լինի, հասկացա՞ք»,- այսպես Aravot.am-ի հետ զրույցում Վեդիի բնակիչ Սուսաննա Եղյանը հավատացնում էր մեզ, որ նախկին իշխանություններն իր ջրի, լույսի վարձը ավելի են գրում հաշվին, որովհետեւ «սերժական չի»:

Երբ հիշեցրինք՝ հիմա Սերժ Սարգսյանը իշխանություն չի երկրում, իշխանությունները փոխվել են՝ նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանը տակից իրա խաղերը տալիս է, ես գերազանց գիտեմ»: Նրա խոսքով, իր ջրի ցուցմունքը ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանն է փոխում, այլ՝ «հին գելերն են հլը գործում». «30 տարի երկիրն էլ թալանեցին, բանակն էլ, ժողովրդին էլ, կրթոլորտն էլ հիմքից քանդեցին ու մեր տարածքի բնակչության վրա էլ տեղ-տեղ ճնշումներ են բանեցնում»:

Սուսաննա Եղյանը ՔՊ մոլի աջակիցներից է ու Վեդիի ՏԻՄ ընտրություններին էլ սատարում էր Գարիկ Սարգսյանին: Թե ինչու, որ արժանիքների համար, այսպես բացատրեց. «Մարդուն կատարյալ կարելի է համարել, եթե նա ազնիվ է, իսկ ես Նիկոլ Փաշինյանին մանկուց եմ ճանաչում: Այն ժամանակ նայում էի իրեն, ափսոսում էի, որովհետեւ ես իմ վրա կրել եմ այդ դաժանությունները: Նայում էի, ասում էի՝ ես հլը մեծ եմ, ինքը ջահել է, էդ երեխին КГБ-ի պադվալներում քացիներով ծեծել են: Ես ծանոթներ ունեի վերին ատյաններից, որոնք ուրախացած պատմում էին, թե ինչ տանջանքներ են տվել էդ մարդուն: Իսկ ես միշտ սրտով ցավացել եմ ու մտածել եմ, որ գլուխը կուտեն, քի՞չ մարդու գլուխ կերան: Այս երկրում խելացի, ազնիվ մարդը ապրել չի կարողացել: Ես ինքս պայքարել եմ է՛լ ֆեյսբուքով, է՛լ որտեղ առիթ է եղել, բոլոր տեղերում: Իմ նպատակն է, որ իմ տանջված ժողովուրդը մարդավայել, արժանավայել ապրի: Հրաշքով որ հեղափոխությունը հաղթանակեց, իմ համար սենսացիա էր, ես ուղղակի զարմացա: Ես իմ ուղուց չեմ շեղվում, մեռնելուց էլ այս ձեւով կմեռնեմ: Ես թոշակով, նպաստովս ապրում եմ եւ գոհ եմ իմ կառավարությունից: Ես գիտեմ, որ մեր պետությունը առաջնայինը պետք է ծախսեր կատարի բանակի վրա, որը 30 տարի թալանվել է: Երկրպագում եմ Փաշինյանին եւ փաշինյանականներին, Սուրեն Պապիկյանին, Արտյոմ Թումանյանին եւ մեր այն քաջազուն տղաները, որ արտասահմանի իրենց խաղաղ կյանքը, բիզնեսը թողեցին, ուղիղ կրակի բերան գնացին»:

Ճշտեցինք՝ Գարիկ Սարգսյանը նույնպե՞ս ձեր երկրպագության ցուցակում է՝ Սուսաննա Եղյանը պատասխանեց. «Գարիկը հրաշալի տղա է, չափից շատ ազնիվ: Այնքան մաքուր ու ազնիվ, ինքը իրան ռեկլամ էլ չի անում, հասկանո՞ւմ եք: Ինքը կարար ինձ օգտագործեր, ես առաջարկեցի, նույնիսկ ինձ չհրավիրեցին, ես կարայի ամեն ինչը լավ ներկայացնել, բայց ինքը չօգտվեց: Չնայած նախորդները ինձ կանչում էին, այդպիսի կուսակցություն չկար, որ ինձ չհրավիրեր: Բոլորը կանչել են, բոլոր կուսակցությունները լավ գիտեմ: Դաշնակներին պետք է շարքով գնդակահարել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031