Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի եւս երեք անդամ այսօր պայքարը կսկսի Եվրոպայի առաջնությունում:
61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը վիճակահանությամբ պայքարը սկսելու է քառորդ եզրափակչից: Նա սպասում է ֆրանսիացի եւ մակեդոնացի զույգի հաղթողին:
Հրայր Ալիխանյանը 74 կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում մեկնարկելու է սերբ Հեթիկ Ցաբոլովի հետ գոտեմարտով, իսկ 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանի մրցակիցը քառորդ եզրափակչում Վրաստանը ներկայացնող Միրիանի Մայսուրաձեն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ