Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբի Յակոբիշվիլիի հետ կգոտեմարտի չեմպիոնական տիտղոսի համար:
Արմանի թիմակից, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, ցավոք, չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը եւ գերմանացի Նիկլաս Շտեխելի հետ գոտեմարտում փորձելու է բրոնզե մեդալը նվաճել:
Երեկ մրցագորգ մտած մեր եւս մեկ ըմբիշ՝ 79 կգ քաշային Արման Ավագյանը, սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն է ստացել: Բուլղարացի Միրոսլավ Ստեֆանով Կիրովի նկատմամբ հաջողության հասնելու դեպքում Արմանը կպայքարի մրցանակային երրորդ տեղի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ