Նորվեգիա – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 28-ին` Օսլոյում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Հարցեր Խոակին Կապառոսին
– Արդյո՞ք արդեն հասցրել եք ուսումնասիրել մրցակցին, նայե՞լ եք նրա վերջին խաղերը և ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հանդիպումից:
– Այո՛, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա:
Կարդացեք նաև
– Սլովակիայի դեմ մրցավեճում նորվեգացիները խաղացին իրենց հիմնական կազմով: Արդյո՞ք Ձեզ համար նշանակություն ունի, թե վաղվա խաղում ինչ կազմով կխաղան նորվեգացիները, արդյո՞ք նրանց առաջատարները կխաղան հիմնական կազմում, թե՞ դուրս կգան փոխարինման:
– Իհարկե, շատ կարևոր է իմանալ մրցակցի, այս դեպքում Նորվեգիայի հավաքականի կազմը, սակայն կարծում եմ, որ այս հանդիպումները, որոնց հետ կապված ֆեդերացիան համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, այն նպատակն են հետապնդում, որ կարողանանք մրցակցել, որովհետև Ազգերի լիգայում մեզ բաժին են հասել բարդ մրցակիցներ:
– Արդյո՞ք արդեն կողմնորոշվել եք վաղվա խաղում Հայաստանի հավաքականի հիմնական կազմի հետ կապված: Հնարավո՞ր է լինեն փոփոխություններ՝ համեմատած Չեռնոգորիայի խաղի հետ:
– Իհարկե մենք արդեն հստակ պատկերացնում ենք հիմնական կազմը, բայց առջևում դեռ 24 ժամ կա: Կարող է լինել որոշակի փոփոխություն, որովհետև մենք ցանկանում ենք փորձել բոլոր ֆուտբոլիստներին դժվար խաղերում: Քանի որ հունիսին 4 հանդիպում ենք անցկացնելու, բոլոր տղաները պետք է համապատասխան փորձ ունենան: Ցանկանում ենք հնարավորինս լավ մրցակցել:
https://www.youtube.com/watch?v=wRID3kHVqYQ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ՀՖՖ