Վերջին օրերին ականատես եղանք մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը հերքում էին իրար։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն ամեն միջադեպ չէ, որ կարող է կարեւորել։ «Այժմ էլ այնպիսի իրավիճակ է, որ սխալ հաշվարկ անելով՝ կարող ես հայտնվել վտանգի առջեւ»,- նշեց ռազմական փորձագետը։ Խրամչիխինի կարծիքով՝ սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են եւ շատ լայն»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։