Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հարևան, եղբայր շատ պետություններ պիտի գիտակցեն, որ մեկ է՝ հարևաններ ենք, ապրելու ենք դարերով նույն տեղում, պետք է եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան». Խաչատուր Սուքիասյան

Մարտ 28,2022 23:50

«Պետք է նայենք, թե այս կառավարությունն ինչ է անում Ղարաբաղի համար, ոնց է վերաբերվում Ղարաբաղի իշխանություններին: Ղարաբաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակ տվողն այս իշխանությունն ու այս կառավարությունն է եղել, ամենամեծ գումար տվողն այս կառավարությունն է եղել»,- ՀՀ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակի արդյունքը 30 տարվա սխալ քաղաքականությունն էր: Այնուհետև շարունակեց. «Հիմա շատ ծանր ժամանակ է: Ուզում եմ կոչով դիմել մեր բոլոր հարևան, մեր եղբայր պետություններին՝ վրացիներին, աբխազներին, օսեթներին, ադրբեջանցիներին, թուրքերին, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձրել են պատերազմի գոտի, դարեր շարունակ մեկին մյուսի հետ կռվացրել են: Բայց այդ մարդիկ դարեր շարունակ այս տարածաշրջանում են ապրել, բացի մեկ-երկու եկող այսպես ասած ցեղերից կամ ազգերից: Հիմա ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչքա՞ն պետք է միշտ կռվենք, ավիրվենք, մեր ունեցած երիտասարդները զոհվեն: Ամեն ինչ քանդվի, տասնյակ տարիներ ուզենան վերականգնել: Այս մտածելակերպը պետք է այս տարածաշրջանում վերանա, հակառակ դեպքում դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ մեր սերունդները վատ տարածաշրջանում պիտի ապրեն: Կա դիվանագիտական լեզու, համակարգ, որը շատ հստակ իր աշխատանքը կատարում է»:

Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին ուղղված հարցին՝ ո՞րն է իր անձնական տեսակետը՝ բացառո՞ւմ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ, Խաչատուր Սուքիասյանն ասաց. « Իմ անձնական կարծիքը միայն հիմնված է նրա վրա, որը կբերի մեզ զարգացման, ուժեղացման: Եթե մի բան պիտի անեմ, իմ ազգը կործանվի, տարածքներ հանձնեմ, դարեր շարունակ չկարողանամ ինքնուրույն պետություն ստեղծել, իհարկե, ինչ ուզում ես խոսի, ամենավատ բանն է: Այս տարածաշրջանում մեր ուզածն ի՞նչ է: Կամ մենք մեր սերունդների առաջ պարտավորություն չունե՞նք, չենք կարողանում մի զարգացած տարածք ստեղծել, մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել, եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան: Ի՞նչ ենք ուզում, մեր հնարավորությունները գնահատե՞լ ե ք: Երեսուն տարի մի օր հարց տվե՞լ եք, որ գնում, կազինոներում կրվում եք, որ թալանել եք, փողերը տարել, դրսերում շենքեր եք ձեռք բերել, Ղարաբաղը պաշտպանեիք, բանակ ստեղծեիք, առողջապահություն ստեղծեիք, ու ամեն անգամ կռիվներ ենք անում, ուզում ենք միշտ պատերազմական գործողությունների մեջ լինենք, լացենք, հետո ուրիշից պահանջենք: Խոսքը ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին է: Մեր կառավարությունն ասում է՝ պայմանագիր ունենք այս կամ այն պետության հետ: Այդ պայմանագրի շրջանակում է կառավարությունը արտահայտվել է. ոչ մի վատ բան չկա: Մենք էլ մեր պարտավորություններն ունենք ու պարտավոր ենք մեր պարտավորությունները նույնպես կատարել: Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ունեն պարտավորություններ: Ամեն մեկը պարտավոր է կատարել իր առաջ դրած այն փաստաթուղթը, որը ստորագրել է: Շատ մեր հարևան, եղբայր պետություններ պիտի գիտակցեն, որ պետք չէ տարածաշրջանում ոչ մի կոնֆլիկտ ստեղծել, այլ մեկս մյուսին աջակցենք, մեկ է՝ հարևաններ ենք, ապրելու ենք դարերով նույն տեղում: Եկեք գնանք այս ճանապարհով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031