«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար»,- Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան ալիքն այսպիսի հայտարարություն է հրապարակել: Հայտարարությանը կից հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում են տասնյակ խաղաղապահներ՝ տանկերի վրա, ծառայություն իրականացնելիս:
Հայտարարությամբ հիշեցվում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը՝ Փարուխ բնակավայրի ավերակների տարածքում, որով խախտել է եռակողմ հայտարարության 1-ին կետը։
Հայտարարությամբ արձանագրվում է. «Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներք: Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ռուս խաղաղապահների տելեգրամյան պաշտոնական ալիքի