Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիկոս Նիկոլայ Մառի անվան մրցույթի համար իրենց աշխատանքներն էին ներկայացրել քսան հետազոտող գիտնականներ ՌԴ տարբեր քաղաքներից

Մարտ 28,2022 23:13

Ակադեմիկոս Ն. Մառի անվան մրցույթի արդյունքները

Երևանում Ռուսական տունը և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտն ամփոփել են ակադեմիկոս Ն. Մառի անվան հայագիտական առաջին միջազգային գիտական մրցույթի արդյունքները։

Մրցույթի համար իրենց աշխատանքներն էին ներկայացրել քսան հետազոտող գիտնականներ Ռուսաստանի դաշնության տարբեր քաղաքներից։

Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանից դուրս բնակվող հետազոտող-հայագետները՝ ներկայացնելով օրիգինալ ձեռագիր կամ վերջին 3 տարվա ընթացքում հրատարակված գիտական աշխատություններ ռուսերենով:

Ակադեմիկոս Նիկոլայ Մառը զգալի ներդրում է ունեցել Ռուսաստանում հայագիտության զարգացման գործում: Նա դաստիարակել է հայ գիտական մտավորականության մի ամբողջ սերունդ, որի ամենանշանավոր ներկայացուցիչը ակադեմիկոս Իոսիֆ Օրբելին է։

«Իսկական մարդասեր Մառն իրեն զգում էր այն գեղեցիկ տարերքի մի մասնիկը, որին նա նվիրել էր իր ամբողջ գիտական կենսագրությունը: Հայությանը ուղղված նրա մտավոր և հոգևոր աջակցությունն անգին է»,- ասաց ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավարի՝ Վադիմ Ֆեֆիլովի խոսքով, ամենամյա հեռանկար ունեցող մրցույթի հիմնական նպատակներն են ռուսաց լեզվով արևելագիտության և հայագիտության զարգացումը, հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումը, և, իհարկե, ռուսաց լեզուն որպես միջմշակութային, գիտական հաղորդակցության գլխավոր տարրերից մեկը դարձնելը։ Հաշվի առնելով մրցույթի թեման՝ ընդունվել են միջառարկայական բնույթի աշխատանքներ՝ armeno-slavica, armeno-iranica, armeno-arabica, armeno-turkica և այլն։

Հետազոտության թեմաները բավականին ծավալուն են՝ Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հայ-ռուսական հարաբերությունների պատմություն, հայ արվեստի պատմություն, հայ գրականության պատմություն, բանահյուսություն, կրոն և ժողովրդական հավատալիքներ, լեզվաբանություն, Հայոց ցեղասպանության պատմությունը Օսմանյան կայսրությունում, հայկական սփյուռքի պատմությունը և այլն։

Թեմաներին, ձևաչափին և տեխնիկական պարամետրերին համապատասխանող աշխատանքները ուղարկվել են համաշխարհային հեղինակավոր գիտնականներին։

Այսպիսով, վերջնական ցանկը ներառում է հետևյալ աշխատանքները՝

  • «Մառի շրջան»-ը Սանկտ Պետերբուրգի հայագիտական դպրոցում 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ (հիմնված Պետերբուրգի արխիվային և թանգարանային նյութերի վրա) (ձեռագիր):Հեղինակ-հետազոտող՝ Լուսինե Գուշչյան (մշակութային գիտությունների թեկնածու, Ռուսական ազգագրության թանգարանի (Սանկտ Պետերբուրգ) բարձրագույն կատեգորիայի գիտաշխատող։
  • Գյանջայի, Շուշայի, Երևանի և Նախիջևանի խանությունների (1747–1828) դրամներ և գանձեր։ Աղբյուրի վերլուծություն (ձեռագիր):

Հեղինակ-հետազոտող՝ Ալեքսանդր Ակոպյան (Մոսկվա):

  • Միխայիլ Տարիելովիչ Լորիս-Մելիքով. Արխիվային նյութեր (հրատարակված մենագրություն):

Հեղինակ-հետազոտող՝ Վալերիա Օլյունինա (Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Մոսկվա):

  • Բեսարաբիայի հայ էթնո-դավանական համայնքների առաջացումը և պատմությունը ցարական ժամանակաշրջանում (ձեռագիր):

Հեղինակ-հետազոտող՝ Իոն Հումենի (Մոլդովայի Հանրապետության կրթության, մշակույթի և հետազոտությունների նախարարությանը կից պատմության ինստիտուտ, Քիշնև):

Եզրափակչի մասնակիցները կազմակերպիչների միջոցներով Հայաստան կհրավիրվեն մրցանակաբաշխության համար, որը տեղի կունենա մայիսի վերջին-հունիսի սկզբին։ Առավել մանրամասն տեղեկատվություն եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին կուղարկվի էլեկտրոնային փոստով:

Երևանում Ռուսական տուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031