Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիների 90%-ն ունի մտավախություն, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում. «Ամերիկայի ձայն»

Մարտ 28,2022 22:55

«Ամերիկայի ձայն».  Ամերիկացիների գրեթե կեսն ասում է, որ շատ անհանգստացած է, որ Ռուսաստանը կարող է իր միջուկային զենքն ուղղել ընդդեմ ԱՄՆ-ի: Associated Press-NORC Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցման համաձայն, տասը ամերիկացիներից ինը որոշ չափով մտահոգված են, որ Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ, նրանցից վեցը լրջորեն են մտահոգված:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման օրվա իր ելույթը սկսել է սպառնալիքով և աշխարհին հիշեցրել, որ իր երկիրը «ամենահզոր միջուկային պետություններից մեկն է»։ Դրանից շատ չանցած նա հայտարարել էր, որ ռուսական միջուկային ուժերը բարձր պատրաստվածության են բերվել։

«Նա վերահսկողությունից դուրս է եկել, և չեմ կարծում, որ նրան իսկապես ինչ-որ այլ բան, քան ինքն է ուզում, հետաքրքրում է»- ասում է սոցիոլոգ Ռոբին Թոմփսոնը:

«Մենք շարունակ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այս խեղճ մարդկանց հետ», – ուկրաինացի փախստականների մասին ասում է հեռախոսային ընկերության տեխնիկ Լինդա Վուդվորդը:

«Եթե Ռուսաստանի վերջնական նպատակը Խորհրդային Միության տարածքը հետ ստանալն է, դա նշանակում է, որ նրանք պատրաստվում են ներխուժել նաև ՆԱՏՕ-ի երկրներ, ինչը կհանգեցնի ակնթարթային էսկալացիայի», – ասում է 21-ամյա ՏՏ մասնագետ Քեյլեբ Փաքը:

Հարցումն անցկացվել է նախքան Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 25-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն իրականացնելը, սակայն այն ցույց է տալիս, որ ամերիկացիների 51%-ը մտահոգված է ԿԺԴՀ-ից ԱՄՆ-ին սպառնացող վտանգով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031