Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանի կարծիքով՝ Տարոն Մարգարյանին ներկայացված մեղադրանքն անորոշ է: Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրողը ձեւական մեղադրանք է իրականացնում եւ նպատակ ունի այս գործն անվերջ ձգել: Այսօր կայացած նիստում պաշտպանը լրացուցիչ հանգամանքներ մատնանշեց, որոնք անհրաժեշտ են պարզաբանել՝ պատշաճ պաշտպանություն իրականացնելու համար: Դատավորն արձանագրեց, որ սա այն դեպքը չի, որ պաշտպանության իրավունքը սահմանափակվել եւ հորդորեց պաշտպանությունն իրականացնել առկա հանգամանքների շրջանակում:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր կայացավ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի գործով նիստը: Երեւանի նախկին քաղաքապետն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։
Կարդացեք նաև
Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի պաշտպանը միջնորդեց դռնփակ դատական նիստում քննել միջնորդությունը՝ Արման Սահակյանին թույլ տալու լքել Հայաստանը, Գերմանիայում բուժում ստանալու նպատակով: Նրան առնվազն 15 օր է անհրաժեշտ: Դատավորը նկատեց, որ հաջորդ նիստի օրը դեռ հայտնի էլ չէ եւ 15-օր հետո հաստատ չի նշանակվելու, առնվազն մեկ ամիս հետո կլինի հաջորդ նիստը, բայցի այդ, եթե Արման Սահակյանը հանրապետությունից բացակայելու է նույն առողջական խնդրով, ինչի համար, որ բացակայել էր նախաքննության փուլում, ապա որեւէ խնդիր չի առաջանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ