Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղաղապահների վերահսկողության գոտում եղել է խախտում եւ մենք պահանջում ենք պատշաճ քննություն»․ ՔՊ պատգամավոր

Մարտ 28,2022 21:12

«Մեր հորդորը գործընկերներին այն է, որ խաղաղապահ ուժերն ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը եւ ապահովեն Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Արձանագրում ենք, որ Ադրբեջանի գործողությունները տեղի են ունեցել ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի առաջխաղացմանն Արցախում՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ «Ըստ այդմ ակնկալում ենք, որ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր»,-հավելեց նա։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ռուս գործընկերների հետ խոսակցությունը նրա մասին է, որ պատշաճ քննության ենթարկվեն տեղում եղած իրադարձությունները․ «Թե ինչ հանգուցալուծում կլինի, սպասենք զարգացումներին։ Առաջացել է խնդիր։ Խաղաղապահների առաքելությունը ռազմական էսկալացիան բացառելն է։ Աշխատում ենք, որ խաղաղապահների աջակցությամբ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր։ Որեւէ մեկը որեւէ մեկին չի մեղադրում։ Խոսքը նրա մասին  է, որ խաղաղապահների վերահսկողության գոտում եղել է խախտում եւ մենք պահանջում ենք պատշաճ քննություն՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է խախտումը եղել»։

Հարցադրմանն ի պատասխան, թե հնարավո՞ր են նոր սադրանքներ, պատգամավորը նշեց․ «Ես չգիտեմ Ադրբեջանն ինչ կարող է անել։ Այդ ուղղությամբ դժվարանում եմ Ադրբեջանի գործողությունները մեկնաբանել եւ զարմանում եմ, որ մարդիկ Ադրբեջանի վաղվա գործողության մասին վերլուծություններ են անում»։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի գորճելաոճն ու հռետորաբանությունը հաշվի առնելով՝ հետագա սադրանքները բացառված չեն։ Ինչ վերաբերում է խաղաղապահների գործողությունները քննելուն, նա շեշտել է․ «Թող հետաքննություն անեն ու պարզեն իրենց հարաբերությունները խաղաղապահների ստորաբաժանումների հետ։ Բայց ես պնդում եմ, որ նույն հետաքննություններն անեն ՀՀ սահմաններին տիրող իրավիճակների հետ կապված, թե ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031