Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որքան գազի ձեռքբերումը լինի կայուն փոխարժեքով, այնքան սակագնի հաջորդ վերանայման դեպքում ավելի քիչ գումար կփոխհատուցվի»

Մարտ 28,2022 20:30

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից այսօր լրագրողները խորհրդարանում հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է գազի գինը ֆիքսել ռուբլիով։ Գարեգին Բաղրամյանը պատասխանեց․ «Այն մեթոդաբանությունը, որը քննարկվել է «Գազպրոմի» հետ եւ շուտով կընդունվի, նախատեսում է առաջիկա տասը տարվա համար որոշակի կայուն գնային քաղաքականություն, որպեսզի ֆիքսենք կորուստներն ու ծախսերը։ Որոշակի տարիներից հետո արդյունքային ցուցանիշներ պետք է ունենանք։ Այդ մեթոդաբանության շրջանակում դրական եւ բացասական գումարները, որոնք կառաջանան կորստի տատանումից, կփոխհատուցվեն։
«Գազպրոմը» համաձայն է սրա կիրառությանը, թեեւ մեթոդաբանությունը պաշտոնապես դեռ չի ընդունվել։ Եթե փոխարժեքը լինի ավելի կայուն, քան դոլարի տատանումը, ապա ազդեցությունը՝ դրական թե բացասական, սակագնի հաջորդ վերանայման դեպքում հաշվի է առնվելու»։

Բաղրամյանը շեշտեց, որ այս առնչությամբ պաշտոնական քննարկումներից այս պահին տեղյակ չէ։ «Որքան գազի ձեռքբերումը լինի կայուն փոխարժեքով, այնքան սակագնի հաջորդ վերանայման դեպքում ավելի քիչ գումար կփոխհատուցվի։ Պետք է գնահատել՝ ո՞ր փոխարժեքով է հարմար ձեռք բերել։ Պետք է քննարկել ու հասկանալ՝ ռուբլիին անցնելը մեր համար ձեռնտո՞ւ է, թե ոչ»,-հավելեց պաշտոնյան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031