Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման տեղեկություն չունեմ». Արմեն Ղևոնդյանը՝ հայ բանկիրներին ԱՄՆ դեսպանատան կողմից տրվող հրահանգների մասին լուրերի առիթով

Մարտ 28,2022 20:20

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ՀՀ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ֆինանսների նախարարությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շարունակման հարցում վատ սցենարներ դիտարկու՞մ է, պատրա՞ստ ենք դրան, քանի որ դա ուղղակի ազդեցություն է ունենալու ՀՀ-ի վրա, ծախսերի կրճատում սպասվո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Մեր փոփոխությունները լինելու են հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցառումների համար գումարների ազատում ի հաշիվ այսօր բյուջեով նախատեսված այնպիսի ծախսային ուղղությունների, որոնք բավականին հրատապ չեն՝ ելնելով այսօրվա իրավիճակից:  2022-ի բյուջեում ունենք բավարար ծախսեր, որոնք մեր պաշտպանական ոլորտին են ուղղված: Եթե լինեն հարցեր, որոնք կառաջանան այս համատեքստում, բնականաբար, կառավարությունն արձանագրելու է այդ իրավիճակը: Արտաքին պարտքի կառավարման հետ կապված ասեմ, որ եթե ճիշտ չի կառավարվում ծախսը, ուստի թե′  հիսուն տոկոսի, թե′ այլ տոկոսի դեպքում կունենանք խնդիրներ: 2022-ը կարող է պահանջել այնպիսի որոշումներ, որ հնարավոր չլինի այս տարվա արդյունքներում պարտքի նվազեցում գրանցել, գուցե ավելացում լինի նախորդ տարվա համեմատ: Դա նույնպես չի բացառվում, բայց ամենը գտնվում է կառավարության տիրույթում»:

Անդրանիկ Թևանյանը նաև նշեց՝ կան տեղեկություններ, որ հայ բանկիրներին ԱՄՆ դեսպանատնից որոշակի զգուշացումներ են արվել ՌԴ-ի հետ կապված: Այնուհետև հարցրեց՝ ինչպիսի՞ արձագանք ունի սրան ՀՀ իշխանությունը, մասնավորապես ռուսական  կապիտալով բանկի իզգոյացման գործընթաց է գնում որոշակի գործարքների գործողությունների առումով, սրա հետ կապված ՀՀ կառավարությունն արձագանք ունի՞, որ ՀՀ բանկերի ղեկավարներին հավաքում և հրահանգներ են տալիս, Տիգրան Խաչատրյանը հարցի պատասխանը հասցեագրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանին: Նա պատասխանեց. «Նման տիպի տեղեկություն չունեմ: Մի քիչ դիվանագիտական էթիկայից ես բան չէի անի, որ դեսպանընկալ պետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունը հրավիրի տվյալ երկրի կառույցներին և  ինչ-որ բան հորդորի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031