Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասած «հայելային հետքաշումը» հենց այնպես խոսքեր են»․ Սեյրան Օհանյան

Մարտ 28,2022 18:13

«Ցանկացած զիջում ռիսկեր է պարունակում։ Նիկոլ Փաշինյանի ասած «հայելային հետքաշումը» հենց այնպես խոսքեր են։ Այդ ամենը սահմանագծում-սահմանազատում ընդհանուր մեծ գործընթացի մեջ պետք է դիտարկել, սակայն չկան խաղաղության պայմաններ։ Հակառակորդի գործողությունները, հռետորաբանությունն ու սադրանքները չեն ապացուցում, որ մեր հետ պատրաստ են խաղաղության ծրագրի գնալ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Երասխի հատվածում հայերային հետքաշում անելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց՝ իշխանությունը կառավարության ծրագրում նշել է, որ անվտանգության երաշխիքը խաղաղությունն է․ «Խաղաղությունը չի կարող երաշխիք լինել։ Խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է, արդյունք է։ Իսկ անվտանգության երաշխիքներն են՝ ներքին միասնությունը, բանակը, տնտեսությունը, իրավունքի գերակայությունը եւ կարեւորը՝ արդյունավետ կառավարումը, որը չենք տեսնում։ Իսկ բանակցություններում մարտավարական քայլերը պետք է ուղղված լինեն հակառակորդի վրա ազդելու միջազգային երաշխիքները կիրառելուն։ Քանի դեռ բանակը վերականգնված չէ, միջազգային երաշխիքներն են անհրաժեշտ քայլերը։ Միաժամանակ արագ քայլեր են պետք՝ բանակի վերականգնման համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031