Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներից երկուսը կիսաեզրափակչում են եւ երեկոյան մրցահերթում գոտեմարտելու են եզրափակչի ուղեգրի համար:
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը պարտության է մատնել մոլդովացուն եւ թուրքին, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթել է թուրք եւ գերմանացի մրցակիցներին: Երեկոյան Մանվելը գոտեմարտելու է Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի, իսկ Արման Անդրեասյանը՝ մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ