Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական և հունական լոբբին ճնշում են, որպեսզի ԱՄՆ-ն F-16 կործանիչներ չվաճառի Թուրքիային

Մարտ 28,2022 17:46

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրույցում հայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։

«Այժմ գործընթացը Կոնգրեսի տիրույթում է»,- պարզաբանել է նախարարը։

Քննարկումների արդյունքները ամերիկյան կողմը կամփոփի և կներկայացնի Միացյալ Նահանգների Կոնգրեսին, քանի որ գործարքի իրականացման համար անհրաժեշտ է վերջինիս հավանությունը։ Անկարան էլ ուշի ուշով հետևելու է գործընթացի հետագա հունին։

Բանն այն է, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչների նորագույն տարբերակից՝ Block 70-ից, և արդիականացնել իր օդուժը։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ նախատեսվում է F-35-ի համար Թուրքիայի վճարած գումարը փոխանցել F-16-ի գնմանն ու արդիականացմանը, բայց հայկական և հունական լոբբին ճնշում են բանեցնում գործըթնացի վրա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ու վաճառքը չկատարվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031