Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2002թ․-ից սկսած՝ Թուրքիայի քաղաքացիները 72 միավոր անշարժ գույք են ձեռք բերել ՀՀ-ում

Մարտ 28,2022 16:41

«ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ։ Իրավունքների գրանցման կետից սկսած՝ մինչեւ այսօր 72 միավոր կան, որոնք գնվել են Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Մեծ մասը բնակարաններ են, մյուս մասը՝ հասարակական ինչ-որ օբյեկտներ։ Մենք այստեղ որեւէ խնդիր չենք տեսնում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը (լուսանկարում)՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիայի քաղաքացիները որքա՞ն անշարժ գույք են ձեռք բերել ՀՀ-ում։ Թե ինչ ժամանակահատվածին է այս թիվը վերաբերում, պաշտոնյան ասաց՝ «եթե չեմ սխալվում, 2002թ․-ից սկսած»։

Նկատառմանն ի պատասխան, որ ՀՀ-ը քաղաքացիները չեն կարող Ադրբեջանում գույք ունենալ, Սուրեն Թովմասյանը նշեց․ «Երբ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում գույք են ձեռք բերում, ունենում են ճամփորդական անձնագրեր։ Որեւէ այլ քաղաքացի պետք է մեր մոտ ստանա ճամփորդական անձնագիր, եւ այդ գործընթացի ընթացքում ձեր ասած մտահոգությունները փարատվում են։ Եթե կա նման անձնագիր, ուրեմն ամեն ինչ տեղը տեղին է։ Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք այստեղ ունեն ճամփորդական անձնագիր, 5-6 հոգի են։ Դա անձնագրի տարատեսակ է, որի իրավակարգավորումների մասին հիմա չեմ կարող մեկնաբանություն տալ»։

Թովմասյանի խոսքով՝ նշյալ թիվը եւս վերաբերում է իրավունքների գրանցման կետից սկսած ժամանակահատվածից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածին։ Նա դժվարացավ ասել, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում գույքի ձեռքբերումը հատկապես որ տարիներին է ակտիվացել․ «Այստեղ ընդհանրապես մտավախություն չկա»։

Ինչ վերաբերում է փաստին, որ ՌԴ ու Ուկրաինայի քաղաքացիների՝ դեպի ՀՀ ներհոսքին զուգահեռ անշարժ գույքի վարձակալության գներն էականորեն աճել են, Թովմասյանը տեղեկացրեց, որ կոմիտեն այստեղ կարգավորման գործիք չունի․ «Ես արձակուրդում էի, մամուլից եմ տեղեկացել, որ գները բարձրացել են։ Շուկան ավտոմատ կարգավորվող է՝ պահանջարկի եւ առաջարկի հաշվին»։

Սուրեն Թովմասյանը մեկնաբանեց նաեւ տեղեկությունները, որ Վեդիի ՏԻՄ ընտրություններում օգնել է ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանին․ «Այո, Փոքր Վեդին իմ ծննդավայրն է, եւ ես արձակուրդ էր վերցրել՝ Գարիկ Սարգսյանին աջակցելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031