«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան – Չեխիա բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա – Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին։
Նամակում ներկայացրել եմ մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ։
Ընդգծել եմ նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։