Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Շիրակի պետական համալսարանով զբաղվում ԱԱԾ-ն եւ հակակոռուպցիոն կոմիտեն

Մարտ 28,2022 16:31

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից գրությամբ ստացվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում փետրվարի 14-ին հարուցված քրեական գործի վիճակագրական քարտն այն մասին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Շիրակի պետական համալսարանի «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի դասախոս Հովհաննես Խորիկյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը «Սոցիոլոգիա» ֆակուլտետի առաջին կուրսի 2021-2022թթ. առկա ուսուցման մատյանում նույն կուրսի ուսանողուհի Լ. Է.-ի միջոցով, ընդունելության քննություններում անբավարար ստացած եւ ուսանող չհանդիսացող Մ. Հ.-ի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է մտցրել մատյանում:

Հանգամանքները պարզվում են, ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվում են նյութեր:

Հովհաննես Խորիկյան

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի դասախոս Հովհաննես Խորիկյանից: Պարոն Խորիկյանն ընդամենը հետեւյալը փոխանցեց. «ԱԱԾ-ն գործը հարուցել է, հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է: Ավելին ասել չեմ կարող»:

Նմանատիպ պատասխան ստացանք նաեւ ֆակուլտետի դեկանից:

«Քանի որ գործը քննության մակարդակում է, զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից եւ կսպասեմ հանգուցալուծմանը»,-ասաց Օֆելյա Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031