Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցւոյ քառասուն լապտերները լուսաւորուեցան քրիստոնեայ համայնքապետներու ձեռամբ

Մարտ 28,2022 16:35

«Գանձասար». Սրբոց Քառասնից Մանկանց տօնի նախօրեակին, Շաբաթ, 26 Մարտ 2022-ին, յետ Ազգային Առաջնորդարանէն ներս գումարուած Հալէպի քրիստոնեայ համայնքապետներու հերթական ժողովին, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի նախագահութեամբ եւ հրաւէրով, քրիստոնեայ համայնքապետները Սեբաստիոյ քառասուն զօրականներու նահատակութեան նուիրուած խորանին առջեւ մասնակից դարձան քառասուն լապտերներու լուսաւորումի արարողութեան, Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ մէջ, առ ի պատրաստութիւն եկեղեցւոյ անուանակոչութեան տօնին: Արարողութեան ներկայ էին նաեւ Թեմի Քահանայ Հայրեր, եկեղեցւոյ Թաղական Խորհուրդը եւ Տիկնաց Յանձնախումբը։

Առաջնորդ Սրբազան Հայրը խորանէն բերուած լոյսով առաջին լապտերը լուսաւորեց, ապա համայնքապետները յաջորդաբար բոլոր լապտերները լուսաւորեցին, եղբայրական եւ սիրոյ մթնոլորտի մէջ հայցելով Սրբոց Քառասնից Մանկանց բարեխօսութիւնը:

Այնուհետեւ, պատմական եկեղեցւոյ օրհնաբեր կամարներուն ներքեւ, համայնքապետները միասնաբար «Տէրունական Աղօթք»-ը արտասանեցին, հայցելով Ամենակալին օրհնութիւնն ու պահպանութիւնը:

Յիշենք, որ Կիրակի 27 Մարտ 2022-ին, առաւօտեան ժամը 10:00-ին, Սրբ. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ անուանակոչութեան տօնին առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը եպիսկոպոսական հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ պիտի մատուցէ եւ օրուան պատգամը պիտի ուղղէ հաւատացեալներուն:

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդութիւն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031