Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է սպայակազմին ցանկացած պահի պատրաստ լինել ժամանակակից սպառազինության կիրառմանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցները վերլուծել են «իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի տնտեսական շրջանում օպերատիվ պայմանները»:
«Նախարարը հստակ հանձնարարություններ է տվել բանակի պաշտոնատար անձանց՝ պահպանել զորամասերի պատրաստականության բարձր մակարդակը, մշտապես կատարելագործել ծառայողական-մարտական գործունեությունը, բարձրացնել զգոնության մակարդակը«»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հասանովը նաև կարգադրել է անցկացնել ինտենսիվ մարզումներ և գործնական և պարապմունքներ իրական մարտական պայմաններով, պատրաստ լինել մարտական առաջադրանքների հստակ և ժամանակին կատարմանը:
Կարդացեք նաև
«Նախարարը կարգադրել է հրամանատարներին և սպայակազմին ցանկացած պահի պատրաստ լինել ժամանակակից սպառազինության, տեխնիկայի և այլ սպառազինության կիրառմանը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ