Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանին արգելեց ուրիշի փոխարեն գործ անել

Մարտ 28,2022 14:56

«Պարոն Մարգարյան, արգելում եմ ձեզ տենց բաներ անել, չի կարելի: Իրավաբանական վարչությունը բոլոր բաների մասնագետը չէ, ինչո՞ւ չեք ուզում, որ ուրիշ ստորաբաժանումներն աշխատեն: Մասնագիտական ստորաբաժանումները պետք է առաջարկ տան, դուք էլ իրավաբանական ձեւակերպում տաք, պետք չի ուրիշի փոխարեն աշխատել»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, երբ քննարկվում էր տարածքային կառավարման մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ հարցը: Այն ներկայացրեց Իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը (լուսանկարում): Նա ասաց, որ նախագիծն իրենց վարչության կողմից է նախապատրաստվել եւ դրվել է շրջանառության մեջ. «Քաղաքապետարանից դուրս է եկել, գնացել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն»:

Հրաչյա Սարգսյան

Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ նախագիծը առանց տեղեկանք-հիմնավորմա՞ն է ուղարկվել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչին ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց, որ Իրավաբանական վարչության կողմից մշակվել եւ ուղարկվել է, եւ չեն սպասել Տրանսպորտի վարչության հիմնավորմանը:

«Վստահ եմ, պարոն Հայկ Սարգսյանը այդ հիմնավորումը չի էլ տեսել: Այդ հիմնավորումն ինձ էլ կուղարկեք: Պարոն Մարգարյան, արգելում եմ ձեզ, եթե առանձնահատուկ բան չլինի, արգելում եմ, որ Իրավաբանական վարչությունն ուրիշ վարչության փոխարեն գործ անի: Իրենցից լավ իրենց մասնագիտական իրավական ակտերի հետ շփումները ոչ մեկը չգիտի: Պետք չի դուք իրենց փոխարեն բան անեք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031