ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը մեծ առաջընթաց է համարել ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տվել 2021թ. ընթացքում ստացած 720 հազարից ավելի դիմումներն ընդունել ու սպասարկել՝ առանց համակարգում հաստիքների ավելացման:
Իրականացվել են նախատեսված միջոցառումները, որոնց մի մասը շարունակական բնույթ ունի, եւ դրանց իրականացումը կշարունակվի 2022թ.:
Սուրեն Թովմասյանը կարեւորել է առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի ամբողջ տարածքի օդային լուսանկարահանումը, ինչը հիմք է կադաստրային քարտեզների ուղղման համար:
Կարդացեք նաև
Օդային լուսանկարահանումը կկիրառվի 58 ինքնակամ կառույցների բացահայտման, քաղաքաշինական պլանավորման, բազային քարտեզագրական շերտերի ստեղծման եւ թարմացման, ինչպես նաեւ մի շարք այլ գործընթացներում:
2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ մշակվել է 490 բնակավայրի ընդգրկմամբ 44 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:
Նշվել է նաեւ, որ 2021թ. հազար անուն աշխարհագրական անուններ են թարմացվել:
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պատասխանել է գործընկերների հարցերին:
ՀՀ ԱԺ