Aparaj. Հունաստանը մտահոգություն է հայտնել զինված միջադեպերի և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի առաջխաղացման կապակցությամբ։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։
Աթենքը կոչ է արել անհապաղ դադարեցնել էսկալացիան, ստորաբաժանումները դուրս բերել իրենց սկզբնական դիրքերը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը: