Ermenihaber. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Թուրքիայի նախագահականի հայտարարության համաձայն՝ նախագահները պայմանավորվել են ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում:
Նախագահներն ընդգծել են Ուկրաինայում հրադադարի հաստատման և հումանիտար դրության բարելավման անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 29-30 ընկած ժամանակահատվածում: