Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զելենսկին՝ Դոնբասը հետ գրավելու վերաբերյալ Մոսկվայի հրապարակած փաստաթղթի մասին

Մարտ 28,2022 13:08

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին, որում խոսել է նաև Մոսկվայի կողմից հրապարակված փաստաթղթի մասին, որի համաձայն՝ իբր նախքան «Ուկրաինայում հատուկ գործողությունը» Զելենսկին պատրաստվում էր ուժով հետ գրավել Դոնբասը: Պաշտոնական Մոսկվայի հրապարակած փաստաթղթում նման որոշման տակ դրված էր Ուկրաինայի Ազգային գվարդիայի նախկին ղեկավար Միկոլա Բալանի ստորագրությունը:

«Դե, դա ինչ-որ կեղծ փաստաթուղթ է: Չի եղել: Իհարկե, որևէ ծրագիր չի եղել… Ես ասել եմ, որ մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհով հետ վերցնել մեր տարածքները: Ես ուզում եմ ձեզ հետ պայմանավորվել: Ավելին, ես ցանկանում եմ գտնել ձևաչափ, որով կարելի է որոշակի ժամանակ ապրել: Ես ինչ-որ պահ ցանկանում էի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություններ ձևավորել՝ նախքան այս ներխուժումը: Ես միջոցներ էի փնտրում, հավատացեք ինձ…:

«Ես չգիտեմ դա ինչ փաստաթուղթ է: Ինձ համար ընդհանրապես դժվար է ասել: Եթե ես դա տեսած լինեի ՝ կպատասխանեի: 100%-ով կեղծ են այդ փաստաթղթերը, որոնցում ասվում է Դոնբասի վրա հարձակման մասին: Եվ ընդհանրապես, Ազգային գվարդիան, հա՞: Ազգային գվարդիայի նախկին ղեկավա՞րը: Միկոլա Բալա՞նը: Ախր նա դրա լիազորությունն անգամ չունի: Ազգային Գվարդիան, ինչպես գիտեք, մտնում է Ներքին գործերի նախարարության կազմում: Նշանակում է, ստորագրությունը պետք է լինի ներքին գործերի նախարարինը: Ներքին գործերի նախարարն ի՞նչ կապ ունի հարձակողական դիրքերի հետ: Զառանցանք է»,- ասել է Զելենսկին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031