Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Կարդացեք նաև
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
«Լավագույն մանկական ներկայացում»
«Կոկորդիլոսը» – Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.` Աղասի Մելքոնյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թ-ն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Մերի Մարգարյան – «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Երեք քույր» – Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.`Սամսոն Մովսեսյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան – Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան – Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան – Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-ն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան – Հ. Պարոնյանի անվ. թ-ն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա – Մհեր Մկրտչյան արտիստ. թ-ն
«Լավագույն թատերագիտական հոդված»
Քրիստինե Պողոսյան – «Հաջողված թռիչք»
«Լավագույն սցենոգրաֆիա»
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան – «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
«Երաժշտության լավագույն հեղինակ»
Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը» , Կամերային թ-ն
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»
Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թ-ն
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-ն
Արմինե Անդրեասյան –(Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
«Լավագույն դերասանուհի»
Մարիամ Ղազանչյան – (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն
Ելենա Վարդանյան – (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն
«Լավագույն դերասան»
Արթուր Կարապետյան – (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ.Պարոնյանի անվ. թ-ն
Սենիկ Բարսեղյան – (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թ-ն
«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» – «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» – Մնջախաղի թ-ն, բեմ.` Կարեն Խաչատրյան
«Համլետ» – Կամերային թ-ն, բեմ.` Արա Երնջակյան
«Հատուկ մրցանակ»
Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-նին
Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամ. թ-ն – «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան
Հայաստանի թատերական գործիչների միություն