Այսօրվանից Բուդապեշտի մրցագորգը տրամադրվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներին: Պայքարը սկսում են ազատ ոճայինները: Կատարվել են ըմբիշների կշռման արարողությունը եւ վիճակահանությունը:
Առաջին օրը մեդալների համար կգոտեմարտի Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամ: Որակավորման փուլում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանի մրցակիցը մոլդովացի Անատոլի Բուրուիանն է, 65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանինը՝ սերբ Ստեվան Անդրիա Միչիչը: 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ ուժերը կչափի թուրք Սալահաթթին Կիլիչալաիանի հետ, իսկ Արման Ավագյանը, որը հանդես է գալիս 79 կգ քաշային կարգում, վիճակահանությամբ հայտնվել է միանգամից քառորդ եզրափակչում եւ սպասում է իր ապագա մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ