Սլովենիայի Բրեժից քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի ինը ներկայացուցիչ:
Մեկնարկային տուրում Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արթուր Դավթյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Էմին Օհանյանը բաժանել են միավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ