ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին, որտեղ ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել։
Նշել եմ նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։
Կարդացեք նաև