Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է, որ հետ է քաշվել Փառուխից

Մարտ 28,2022 09:22

Ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ Փառուխ գյուղի իրենց դիրքերում: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ՝ փաստացի այդպիսով հերքելով Ռուսաստանի ՊՆ ավելի վաղ տարածված հաղորդագրությունը:

«Ցավով նշում ենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն իր մարտի 27-ի հայտարարության մեջ նշել է մի շարք պահեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, Ֆարրուխ գյուղի դիրքերում և դրան հարող բարձունքներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Տեղեկությունը, որ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել այդ դիրքերից, իրականությանը չի համապատասխանում: Մեր բանակը լիարժեք վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից ընդգծել է, որ իրականությունը նաև չի համապատասխանում այն տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, և որ ադրբեջանցի զինվորականների շրջանում կան վիրավորներ:

«Կրկին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր: Ռուսաստանի ՊՆ մարտի 26-ի և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» եզրի օգտագործումն անհարգալից է միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022թ. փետրվարի 22-ին ստորագրված Միութենական գործակցության մասին հռչակագրի առաջին կետում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը իրենց հարաբերությունները կառուցում են միութենական գործակցության, երկու երկրների պետական ինքնիշխանության, պետական սահմանների անխախտելիության և տարածային ամբողջականության, անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին հավատարմության… վրա»:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ իր հայտարարությամբ ՌԴ ՊՆ-ն միաժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այդ Հռչակագրի նկատմամբ: Նաև կոչ է արվում Ռուսաստանի ՊՆ-ին՝ ճշտել Փառուխ գյուղի տեղանունը և օգտագործել դրա ադրբեջանական անվանումը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031