«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Խիստ մտահոգիչ է Վեդի համայնքի Ուրցաձոր գյուղում առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ՔՊ-ի կողմնակիցները 13/24 տեղամասի մուտքի մոտ ոհմակով հարձակվեցին ու ծեծի ենթարկեցին մի այլախոհ անձի։
Ընդ որում, դա տեղի էր ունենում ոստիկանության զորքերի` առնվազն երեք ծառայողների աչքի առջև, որոնք, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն, հանդիսատեսի դերն էին ընտրել։
Շատ, շատ վաղուց Հայաստանում իշխանության ներկայացուցիչները ոստիկանների լուռ համաձայնությամբ այլախոհ ծեծած չկային։
Կարդացեք նաև
Հ.Գ. Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Պայքարելու ենք, որ այդ ՔՊ-ականները դատվեն Քրեական օրենսգրքի 149.2 հոդվածով, իսկ անգործության մատնված ոստիկանության զորքերի ծառայողները (իրենց անմիջական վերադասների հետ) կարգապահական պատասխանատվության կանչվեն։