Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Ըստ նախնական արդյունքների, հաղթել է ՔՊ-ն՝ 5971 քվեով:
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է ավելի քան 1000 քվե պակաս՝ 4812:
Հիշեցնենք, որ Վեդիում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 5-ի ընտրություններին ՔՊ-ն պարտվել էր, բայց կառավարության՝ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Վեդի համայնքի ավագանու լիազորությունները ու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ