Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ մարտի 23-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ քաղաքացի Լուսինե Հ․-ն ահազանգել է այն մասին, որ Դիլիջան Մ-4 ճանապարհը դեպի Դիլիջան ցուցարարները փակել են և իրենք չեն կարողանում տեղաշարժվել:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ծովագյուղ գյուղի մի խումբ բնակիչներ, չհամաձայնելով Ծովագյուղ համայնքը Սևան խոշորացված համայնքին միանալուն, նույն օրը ժ. 12.00-ից կազմակերպել և փակել են Երևան-Իջևան ճանապարհի Ծովագյուղ գյուղի հարակից հատվածը՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սահմանափակելով այլ անձանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ոտնահարելով քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին, մի քանի հարյուր մարդ փակել է Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան չմիացնեն Սևան քաղաքի հետ։