Գրեփլինգի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում: Մեկնարկային օրը No Gi մրցաձեւում Ռազմիկ Միսակյանի մեկ արծաթե մեդալից հետո այսօր մեր ընտրանին Gi մրցաձեւում երկու բրոնզ նվաճեց:
Սկզբում Մայիս Ներսեսյանը 62 կգ քաշային կարգում հաղթահարեց սփոփիչ գոտեմարտի արգելքը, այնուհետեւ բրոնզե մեդալի համար վստահ հաղթանակ տարավ մրցագորգի տերերից Գյուլա Ռոֆիի նկատմամբ:
Թիմակցից հետ չմնաց 84 կգ քաշային Արթուր Զաքարյանը, որը երեկվա սփոփիչ գոտեմարտում կրած անհաջողության դիմաց այսօր բրոնզե մեդալի համար վրեժխնդիր եղավ Մուհամմեդ Բայրաքթարից (Ֆրանսիա):
Այսպիսով, գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրած երեք մարզիկներն էլ տուն են վերադառնալու մեդալով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ