Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում ոստիկանությանը. Ավագանու օրակարգում նման հարց ընդգրկված չի եղել, սակայն համայնքի ղեկավարը որոշում է կայացրել

Մարտ 27,2022 19:53

Մարտի 23-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ քննվող ՀՀ քր. օր. 308 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ստեփանավան քաղաքի Բոնդարեւի փ. 6/1 հասցեում գտնվող 0.007 հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու՝ Ստեփանավանի քաղաքապետարանի դիմումի շուրջ հարուցված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցման մասին ծանուցում ստանալով՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում, կազմել է որոշում:

Տարածած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանավան համայնքի ավագանու որոշումով 2012 թվականի մայիսի 2-ին կազմված՝ «Հողատեսքի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոփոխելու թույլտվություն տալու մասին» վերտառությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթը նույն տարվա մայիսի 30-ին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական գրանցում:

Սակայն, քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական գործողություններով պարզվել է, որ 2012թ. մայիսի 2-ին Ստեփանավան համայնքի ավագանին նման համարով, վերտառությամբ եւ բովանդակությամբ որոշում չի կայացրել եւ նշված օրը կայացած ավագանու նիստի օրակարգում նման հարց ներառված չի եղել: Կատարվում է նախաքննություն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031