Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վեդիում համայնքապետի ընտրություններ են ու ՔՊ մի շարք պաշտոնյաներ գտնվում են այստեղ՝ ի պաշտպանություն Գարիկ Սարգսյանի:
Վեդիի Արարատյան փողոցում, որտեղ գտնվում է ՔՊ շտաբը, հանդիպեցինք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների:
ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ, քաղաքացիական հագուստով այնտեղ էին: Aravot.am-ը նրանց հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր այցը՝ բազմանշանակ ժպտացին՝ չպատասխանելով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ