Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վեդիում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում է ՔՊ-ն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Aravot.am-ի հետ զրույցում «Իմ հզոր համայնքի» աջակիցներից մեկը՝ Արարատի երկրապահ, պատերազմների մասնակից Նորիկ Կարապետյանը պատմեց, որ ընդդիմադիր հայացքներ ունենալու համար ՔՊ-ն որոշել է պատժել իր ընտանիքին. «Կնոջս այսօր առավոտյան ազատել է աշխատանքից, աշխատում էր Վեդիի կոմունալ ծառայություն՝ որպես հավաքարար»:
Նորիկ Կարապետյանն ասաց, որ Արարատի մարզպետի պաշտոնում մի քանի անգամ դիմել է Գարիկ Սարգսյանին, տեսել է, որ ոչ մի հարցով օգտակար չի լինում. «Ասում էիր՝ լափածները հետ կբերեմ, ի՞նչ արեցիր: Վեդիի համար ի՞նչ է կարողանալու անել: Ինքը մենակ կարողանում է մարդկանց հեռակա ձեւով ազատել»:
Մեր տեղեկություններով՝ մարտի սկզբին դարձյալ քաղաքական հայացքների ու ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար աշխատանքից ազատվել է նաեւ Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հրայր Գորգոյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ