Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ մանկությունն ու պատանեկությունը անցել է այստեղ, քաղաքական մկրտություն ես ստացել եմ այս հատվածներում». Աղազարյանը՝ թե ինչ է անում Վեդիի ՔՊ շտաբում

Մարտ 27,2022 18:50

Վեդիում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում է ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ:

ՔՊ շտաբի մոտ հանդիպեցինք ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր այցն այս սուրբ հող, նա պատասխանեց. «Իրավամբ, սուրբ հող է, որովհետեւ իմ մանկությունն ու պատանեկությունը անցել է այս հատվածներում ու քաղաքական մկրտություն ես ստացել եմ այս հատվածներում: Այն գյուղերում, որտեղ այսօր անցկացվում են ընտրություններ, այդ գյուղերի մեծ մասում ես 90-ականներին ընտրվել եմ ԳԽ պատգամավոր առաջին անգամ: Հետեւաբար, ունեմ այստեղ շատ ընկերներ, բարեկամներ»:

Մեր դիտարկմանը՝ մենակ չասեք, որ այս ընտրությունների օրը Վեդի եք եկել՝ մանկական հիշողությունների հետքերով՝ նա պատասխանեց. «Չէ, իհարկե, չեմ ասի նման բան: Եթե ես չգամ, այստեղ չերեւամ ընտրությունների այս կարեւորագույն միջոցառման հետ կապված, ապա շատ մարդիկ կարող է պատահի ճիշտ չհասկանան, հետեւաբար ես եկել եմ այդ նպատակով»:

Ճշտեցինք՝ հա, եթե չգայիք, կարող է պատահի մտածեին ուրիշի՞ն եք աջակցում՝ նա պատասխանեց. «Ոչ թե ուրիշին եմ աջակցում, այլ մտածեին ասեին՝ պարոն Աղազարյանը բա որ այս կարեւոր միջոցառմանը չի գալիս Վեդի, էլ ե՞րբ է գալիս»:

Մեր տեղեկություններով՝ Աղազարյանը տեղամասերում շրջելիս ուզել է խախտում արձանագրի ընդդիմադիրների կողմից ու նկատողություն է արել, թե՝ ինչի եք տեղամասի մոտ իրար բարեւում: Աղազարյանն այս առնչությամբ ասաց. «Նկատողություն էլ եմ արել, նկատողություն էլ եմ ստացել: Մի տեղամասում, որ մտանք, այդ ժամանակ ես ուղղակի, որ տեսա ամեն ինչ նորմալ է, չուզեցի գրանցվեմ՝ որպես վստահված անձ: Մի քանի վայրկյան էր, լրագրողները նկատեցին, համաձայն էի, դուրս եկա տեղամասից: Ընդհանուր առմամբ նորմալ է, մասնակցությունը բավականին բարձր է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչ նախընտրական մի ամիսը քաղաքական պայքարն այստեղ բավականին սուր է ու շատ հարցերում՝ օրինակելի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031