Հունգարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվում է գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը: Բուդապեշտի մրցագորգն այսօր տրամադրվել է Gi (կիմոնոյով) մրցաձեւի ներկայացուցիչներին:
Հայաստանի երեք մասնակիցներից առավել հաջող հանդես է եկել 84 կգ քաշային Արթուր Զաքարյանը, որը երեկոյան գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար:
Մեր 62 կգ քաշայիններից Ռազմիկ Միսակյան որակավորման փուլում պարտություն է կրել եւ հետագայում դուրս մնացել պայքարից, իսկ Մայիս Ներսեսյանը սփոփիչ գոտեմարտում հանդես գալու իրավունք է ստացել եւ ուժերը չափելու է լեհ Վոյցեխ Գրիժի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ